top of page

Հաղպատ կիսակայարանում արգելափակված քաղաքացիների սննդամթերքը փրկարար ծառայությունը տեղ է հասցրել

May 28, 2024
1 min read

Հաղպատ կիսակայարանում արգելափակված քաղաքացիների սննդամթերքը փրկարար ծառայությունը տեղ է հասցրել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Ախթալա կայարանում տնազրկված 8 անձից բաղկացած ընտանիք ունենք` 3 անչափահաս երեխաներով։ Տիկին Արմինեի հետ խոսել եմ. քիչ հետո երեխաներին անհրաժեշտ հիգիենայի պարագաներն ու սնունդը կհասցնենք, ընտանիքն այսօր ամենագնաց մեքենայով կտեղափոխվի Ալավերդի, հյուրանոցային համարներն արդեն ամրագրված են։

Սիրելի հայրենակիցներ, եթե նմանատիպ ահազանգեր կլինեն, գրեք ինձ, զանգեք համայնքապետարան կամ փրկարար ծառայություն, անմիջապես կլուծենք։ Օգնեք մեզ խնդիրները մեզ հասցնելով։ Շնորհակալ եմ»,- գրել է նա։

1/2905
bottom of page