Պարո'ն Ավետիսյան, վերջ տվեք փարիսեցիությանը, ինձ նեղն ընկած որտե՞ղ եք տեսել, վերջում դուք եք նեղն ընկնելու. Պապոյան

Պարոն Պապոյան, հենց նեղն եք ընկնում՝ նախորդ 30 տարին եք հիշում, այս էլ որերորդ անգամ, ասում եք՝ «այ, դուք՝ նախկիններդ, մենք ՝ նորերս». Այստեղ նախկինի ու նորի խնդիր չկա, ոչ էլ մեխանիզմները հնում ուրիշ ձեւր էիր դիտարկվում, նորում՝ ուրիշ ձեւ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Հիմա դուք, բնականաբար, ավելի վարժ եք այդ մանևրներում, բայց կան պարզ մասնագիտական հարցեր, որտեղ մանևրները, պոպուլիզմը չեն կարողանալու հաղթահարել»,-ասաց նա:
Պատգամավորը դիմեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին, ասելով. «Շատ ճիշտ եք ասում, որ սպառողների իրավունքները պետք է պաշտպանել, բայց դա մեկ գործողությամբ չի լինում:
Միջնորդեք, թող ՍԱՏՄ-ն ստուգի խոշոր սուպերմարկետներում, թե որքան ժամկետանց կաթնամթերք կա, որը շատ գեղեցիկ կերպով թաքցում է։ Առաջին շարքում թարմն են դնում, խորքում՝ հինը։ Շատ հաճախ էլ ժամկետներն այնպես են տպած, որ անհնար է հասկանալ, «08» է, թե «06», սա էլ է ձեր լուծելիքը»։
Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է կառավարության առաջարկությունը՝ խանութներում իրական կաթից պատրաստված և ոչ կաթից պատրաստված կաթնամթերքներն առանձնացնել, առանց կաթնային յուղի փոխարինչի կաթնամթերքը տեղադրել կանաչ, իսկ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը՝ նարնջագույն դարակաշարում:
Պատգամավորը նշեց, որ նման առանձնացում անելու համար փոքր տնտեսվարողը տարածքի խնդիր է ունենալու, եւ փաստացի բեռը դրվում է հենց նրա վրա, ինչն արդար չէ:
Պապոյանն էլ պատասխանեց. «Չգիտեմ, որտեղ եք ինձ տեսել նեղն ընկած, բայց հիմա կապացուցեմ, որ եթե որևէ մեկը նեղն ընկած էլ լինի, ապա դա դուք եք լինելու վերջում։
Ասում եք՝ սպառողների իրավունքները կարևոր են, բայց փոքր խանութը, որ մեր շենքի տակ է, էս մարդը ոնց պետք է անի, որտեղի՞ց գնա էդ գունավոր թուղթը տպի: Լավ, էս փարիսեցիությանը եչբ պետք է վերջ դնեք»։
Ավետիսյանը փորձեց միջամտել ու նրանց միջև թեժ բանավեճ սկսվեց։
Պապոյանը շարունակեց. «Ստացվում է, որ «Հայաստան» դաշինքն ասում է, որ այն սպառողները, որոնք օգտվում են մինչև 100 քմ խանութներից՝ իրենց սպառողական իրավուքնները եկեք չպաշտպանենք, որովհետև ավելի լավ է 50 000 մարդ խաբվի, քան 50 մարդ տանջվի՝ սպառողների իրավունքների պաշտպանության համար։ Ձեր ասածը դա է: Ես եկել եմ էստեղ ՀՀ քաղաքացիների, սպառողների տեղեկացված ու չխաբված լինելու իրավունքը պաշտպանեմ։
Եթե խանութը փոքր է՝ չի նշանակում, որ կարող է ՀԴՄ չտալ, չի նշանակում, որ կարող է ժամկետնանց ապրանք վաճառի, չի նշանակում, որ պետք է սպառողին խաբել, փոքր լինելն ինդուրգենցիա չէ:
Դուք ասում եք՝ ես լուծում չունեմ, բայց եթե մտքներիդ տեղ լինի, կգնաք լուծում կգտնեք: Մտքներիս տեղ ա եղել, գնացել, էս լուծումն ենք գտել: Քննադատելուց առաջ լավ կլինի առաջարկ ներկայացնեք»,-շեշտեց Պապոյանը։