top of page

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրված Ռոբերտա Մեցոլային

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 17, 2024
  • 1 min read
ree

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:

«Եվրախորհրդարանը կարևոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Միրզոյանը:

Հուլիսի 16-ին Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։ Եվրախորհրդարանի առաջին նիստում նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 562 պատգամավոր:

Քվեարկությունից հետո իր ելույթում Մեցոլան պատգամավորներին կոչ է արել միավորվել և աշխատել «բոլորի համար Եվրոպա» ստեղծելու ուղղությամբ:

1/2382
bottom of page