top of page

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 15, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող  ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական  և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ առցանց էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Մեծ բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը, ազատազրկված անձանց ներկայացրել է հանճարի ապրած ուղին՝ ներառյալ նրա բանտային կյանքի դրվագները, Չարենցի գործունեությունը, ընտանիքը, նրա ստեղծագործական ազդեցությունը ժամանակի և, առհասարակ, հայ մշակույթի վրա։

Հեռավար հանդիպումն ավարտվել է բուռն քննարկմամբ, ազատազրկված անձինք արտահայտել են իրենց մտքերն ու կարծիքները՝ միաժամանակ հարց ու պատասխանով ավելի ակտիվ դարձնելով միջոցառումը»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2383
bottom of page