Այստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է Կիև
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել Է Կիև և ելույթ է ունենում Ուկրաինայի Գերագույն ռադայի ամբիոնից: Այս մասին փոխանցում է obozrevatel.com-ը:
Ռյուտեն ընդգծել է, որ հիանում է ուկրաինացի մարդկանցով, որոնք շարունակում են դիմակայել ռուսական ագրեսիային:
«Հսկայական կորուստների մեջ ես տեսնում եմ ուկրաինացիների քաջությունն ու տոկունությունը։ Այստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են՝ չնայած շրջապատի խոչընդոտներին և ավերածություններին: Եվ դա ինձ զարմացնում է ամեն անգամ, երբ ես գալիս եմ այստեղ»,-ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։




















