top of page

Թայլանդը Կամբոջային մեղադրել է հրադադարը խախտելու մեջ

Jul 29, 2025
1 min read

Թայլանդի բանակը Կամբոջային մեղադրել է հրադադարի խախտման մեջ։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի խոսնակի տեղակալ Ռիչա Սուկսուվանոնը։«Հրադադարի հայտարարվելուց հետո Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմից խախտումներ են գրանցվել, ինչը հանգեցրել է երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը տևել է մինչև առավոտ... Բացի այդ, Սամ Թեթ տարածքում բախումներ են տեղի ունեցել, որոնք տևել են մինչև ժամը 5:30-ը (տեղական ժամանակով)», - նրա խոսքերն է մեջբերում France Presse գործակալությունը։

Երկուշաբթի Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել էր, որ Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո Թայլանդը և Կամբոջան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերից։

 
 
1/2905
bottom of page