top of page

«Պաշտոնաթող մեր գործընկերները շարունակում են մնալ քաղաքական թիմի անդամ»․ Վահագն Ալեքսանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 18, 2024
  • 1 min read

«Գիշերով ոչինչ տեղի չի ունեցել։ Այն, որ դուք իմացել եք գիշերը, չի նշանակում, որ պրոցեսը տեղի է ունեցել գիշերը։ Չգիտեմ նաև, թե sms-ների վերաբերյալ տեղեկությունը որտեղից եք ստացել»,- ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ի պատասխան հարցին, թե գիշերը sms-ով պաշտոնանկության պահանջ ներկայացնելը որքանո՞վ է կոռեկտ։ Նա և Հայկ Կոնջորյանը վստահեցրին, որ պաշտոնանկությունները գիշերով չեն եղել, վարչապետը իր՝ որոշում կայացնելու մասին խոսել է ցերեկը՝ Կառավարության նիստի ժամանակ։ «Պաշտոնաթող մեր գործընկերների մի մասը մեր քաղաքական թիմի անդամ է և շարունակում են մնալ մեր քաղաքական թիմի անդամ։ Վարչապետն իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել նրանց՝ կատարած ծառայության համար»,- նշեց Ալեքսանյանը։

1/2211
bottom of page