Բա ինչի՞ էիր էս «օտարազգիներով» շրջապատել քեզ ու սրանց ներդրել մեր պետական համակարգ, հը՞ն, պարո՛ն Սարգսյան. Հակոբյան
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գևորգ Կոստանյան, Միհրան Պողոսյան, Սուրիկ Խաչատրյան, Միքայել Մինասյան, Հասմիկ Պողոսյան, Վիգեն Սարգսյան... գիտե՞ք ովքեր են, Սերժ Սարգսյանի բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք «թռած» են Հայաստանից:
Այսինքն՝ սա իրենց երկիրը չէ, ըստ Սերժ Սարգսյանի, քանի որ ինքն այսօր ասել էր, որ եթե նույնիսկ ինքն իմանա, որ Հայաստանում իրեն մահապատիժ է սպասվում, չի լքի երկիրը, որովհետև սա իր երկիրն է:
Բա ինչի՞ էիր էս «օտարազգիներով» շրջապատել քեզ ու սրանց ներդրել մեր պետական համակարգ, հը՞ն, պարո՛ն Սարգսյան: Թե՞ նոր ես պարզել, որ սրանք «օտար» են Հայաստանում, սա իրենց երկիրը չէ: Թե՞ նոր պարզեցիր, որ սրանցից ոմանք անգամ քաղաքացիությամբ Ռուսաստանի քաղաքացի են: Էդքան չէիր տիրապետո՞ւմ իրավիճակին:
Նաև հարազատ եղբորդ՝ Լյովա Սարգսյանին, չէիր ճանաչում, որ էլի «թռածա»՝ մեղադրվելով փողերի լվացման համար:
Մյուս եղբորդ որդուն էլ չէիր ճանաչու՞մ՝ հայտնի Գոնսալեսին...




















