top of page

Քաղաքացիներն անկանխիկ առևտրից 2 տոկոս հետվճար կստանան. համակարգը կներդրվի 2026 թվականին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանում կներդրվի անկանխիկ առևտրից համընդհանուր հետճվարի համակարգ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մյուս տարի ներդնելու ենք համընդհանուր հետճվարի համակարգ: Բոլոր քաղաքացիներն՝ անկանխիկ առևտրի դեպքում, 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,-ասաց։ 

Վարչապետը նշեց՝ շարունակվելու և զարգացվելու է նաև թոշակառուների համար գործող հետվճարի համակարգը: Կառավարության կողմից շրջանառված նախագծով նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6,000 դրամից դարձնել 10,000 դրամ։ 

Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3,000-4,000 դրամով։  

 
 
1/2359
bottom of page