Վրաստանը իր տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի անվճար միանվագ փոխադրում կապահովի
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին առ այն, որ Վրաստանի մաքսային արգելքները, իբր, խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարման համար։
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է դիմում՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ վրացական երկաթուղիներին անմիջապես հանձնարարվել է իրականացնել նշված բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը՝ լիովին անվճար։ Այս որոշման մասին ծանուցվել են պաշտոնական կողմերը։
«Վրաստանը եղել և մնում է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմավարական և հուսալի գործընկերը։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակից»,- պարզաբանել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։




















