Լոռու մարզում քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին
- 8 hours ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 6-ին, քրեական ոստիկանները Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Սոված ում աչքը կհանես՝ ինձ հատ տվողի կամ հայտնաբերել Հուդային» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիայի արդյունքում Լոռու մարզի քրեական ոստիկանները իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ Լոռու մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալբերտ Հովսեփյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա Լոռու մարզում հայտնի է որպես դագաղագործ և հենց նա է, որ մարտի 4-ին Վանաձորում ոստիկանների կողմից տաք հետքերով վնասազերծված երկու եղբայրներիի կողմից կազմակերպված բանդային է տվել Լոռու մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի տան տվյալները։
Նա անգամ մինչև հանցագործության պահը հանցավոր խմբի անդամներից մի քանիսի հետ այցելել է իր զոհի տուն, տեղանքը ամբողջությամբ ցույց է տվել և հայտնել, որ մարտի 3-ին, տուժած Արտավազդ Կարապետյանը իր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ տանից մի քանի ժամ բացակայելու է, որովհետև այդ օրը նա նշում է իր ծննդյան օրը ու գողերը կարող են հանգիստ մտնել տուն։ Սակայն, գողունը դեռ չտեղափոխված Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին հանցագործները վնասազերծվել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից վնասազերծված Ալբերտ Հ․-ն անգամ մասնակցել է Ա․ Կարապետյանի ծննդյան արարողությանը։ Նրան Լոռու մարզում նրան ճանաչում են «Դագաղի տակացու» մականունով։




















