top of page

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ. Նիկոլ Փաշինյան

Dec 11, 2025
1 min read


Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդմանը։ Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը` բացելով նոր հնարավորություններ մեր երկրների տնտեսության աճի համար։

Կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը։ Այս ենթատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում բացում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»,-նշել է նա։

 
 
1/2905
bottom of page