Զելենսկին հնարավոր է պաշտոնանկ անի արտգործնախարարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է պաշտոնանկ անել արտգործնախարար Դմիտրի Կուլեբային, գրում է Strana.ua-ն՝ վկայակոչելով Զելենսկու գրասենյակին մոտ կանգնած իր աղբյուրներին։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կուլեբայի հետ կապված շատ հարցեր կան։ Մասնավորապես, ԱԳՆ-ի տրամադրած դեսպանների թեկնածուների հետ կապված հարցեր»,- նշված է հրապարակման մեջ։
Strana-ի փոխանցմամբ՝ ի սկզբանե նախատեսվում էր Կուլեբային ուղարկել Լոնդոն՝ որպես դեսպան, սակայն հետո որոշվել է այդ պաշտոնում նշանակել Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։
Հրատարակության աղբյուրը հայտնել է նաեւ, որ ԱԳՆ ներկայիս ղեկավարին փոխարինելու ամենահավանական թեկնածուն նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան է։ Զելենսկու վարչակազմում նա վերահսկում է արտաքին քաղաքականությունը։