Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»
- Feb 15
- 1 min read

Սանկտ Պետերբուրգ - Նիժնեկամսկ չվերթն իրականացնող Boeing 738 ուղևորատար ինքնաթիռը հայտնել է հողմապակու ճաքի մասին և վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների աղբյուրներին:
«Սանկտ Պետերբուրգից Նիժնեկամսկ թռչող Boeing 738-ի անձնակազմը զեկուցել է հողմապակու ճաքի մասին և որոշում կայացրել վայրէջք կատարել «Շերեմետևոյում»»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել:




















