top of page

2020-24 թթ ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից. Հայկ Սարգսյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 12
  • 1 min read

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ։

Նրա խոսքով՝ դա կնպաստիր զորակոչվողների թվի ավելացմանը, զինծառայության գրավչության բարձրացմանը, արտագաղթի կանխարգելմանը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատմանը։

«Հրավիրվածների միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այս թիվը վերջին 20 տարիների վերլուծության արդյունք է։

Նրա խոսքով՝ 2020-24 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։

Բացի այդ, մեկնում են ՀՀ-ից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարեկանը չեն վերադառնում։

«Նշեմ, որ 37 տարին վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010–2024 թվականներին քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված շուրջ 2500 գործ կարճվել է հենց վաղեմության հիմքով»,- ասաց Հայկ Սարգսյանը։ 

 
 
1/2432
bottom of page