Չինացի գիտնականները աշխարհում առաջին «թվային դատախազին» են ստեղծել
- Nov 20, 2022
- 1 min read

Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին «թվային դատախազին», որը կարող է որոշել՝ արդյոք մեղադրանք հարուցել մարդկանց դեմ։ Հետազոտողները պնդում են, որ տեխնոլոգիան կարող է մեղադրանքների վերաբերյալ որոշումներ կայացնել ավելի քան 97 տոկոս ճշգրտությամբ՝ հիմնվելով գործի բանավոր նկարագրության վրա:
Մեքենան կառուցվել եւ փորձարկվել է Շանհայի ժողովրդական դատախազության՝ Չինաստանի ամենածանրաբեռնված շրջանային դատախազության կողմից:
Տեխնոլոգիան պատրաստվել է՝ օգտագործելով 2015-2020 թվականների ավելի քան 17.000 գործ: Այն կարող է աշխատել աշխատասեղանի համակարգչով եւ որոշել, թե արդյոք անհրաժեշտ է մեղադրական եզրակացություն՝ վերլուծելով գործից բխող հարյուրավոր «հատկություններ»:
Ծրագրի առաջատար գիտնական, Չինաստանի գիտությունների ակադեմիայի տվյալների եւ գիտելիքի կառավարման լաբորատորիայի տնօրեն, պրոֆեսոր Շի Յունը ասել է, որ մեքենան կարող է թեթեւացնել դատախազների աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ ավելի բարդ խնդիրների վրա:
«Համակարգը կարող է որոշ չափով փոխարինել դատախազներին որոշումների կայացման գործընթացում», - ասել են Շին եւ նրա գործընկերները «Management Review» ամսագրում հրապարակված հոդվածում:




















