top of page

Ստամբուլի բնակիչը 78 անգամ COVID դրական թեստ է հանձնել

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ստամբուլի բնակիչը 14 ամիս կարանտինում է՝ քովիդի 78 դրական թեստերի պատճառով. հայտնում է A Haber հեռուստաալիքը։

56-ամյա Մուզաֆեր Կայասանը, ով հիվանդ է լեյկեմիայով, բնակվում է Ստամբուլի Սարիերե շրջանում։ Նա կորոնավիրուսով է վարակվել 2020 թվականի նոյեմբերին։ Հիվանդանոցային բուժումից հետո նա դուրս է գրվել, սակայն նրա թեստի պատասխանները բացասական արդյունք ցույց չեն տալիս։


Նա ստիպված ապրում է մենակ, չի կարողանում հանդիպել թոռներին։ Բժիշկներն ասում են, որ լեյկեմիայի հետևանքով թույլ իմունային համակարգն է խնդրի պատճառը։

1/2385
bottom of page