top of page

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read
ree

Վրաստանի նախագահի նստավայրում կայացել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը։  

Ինչպես Թբիլիսիից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նախագահների առանձնազրույցին հաջորդել է հայկական և վրացական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։  

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում կգտնվի նոյեմբերի 19-20-ը։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ։ 

 
 
1/2400
bottom of page