«Ավտոլվացման կետերը ջուրը բաց են թողնում փողոց, որը գիշերը սառցակալում է»․ Կամո Արեյան
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, խոսելով ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին, ուշադրություն հրավիրեց մի խնդրի վրա, որը վերաբերում է տնտեսվարողներին։ Վերջիններս պարտավոր են ձմռանը մաքրել իրենց կցված սպասարկման տարածքը։ «Վարչական շրջանների ղեկավարները պետք է ծանուցեն տնտեսվարողներին՝ իրենց պարտականությունը կատարելու համար, մինչդեռ այս պահի դրությամբ, 9088 տնտեսվարողներից ծանուցում ստացել է 4156-ը»։ Նա խնդրեց քաղաքապետին՝ հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին ծանուցել տնտեսվարողներին ու սահմանել հսկողություն։ «Երկրորդը, ավտոլվացման կետերը ջուրը բաց են թողնում փողոց, որը գիշերը սառցակալում է։ Խնդրում եմ՝ այս մասով ևս հանձնարարական տալ»,- հավելեց նա։ Երևանի քաղաքապետը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել բարձրացված հարցերին։




















