top of page

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար

  • 3 hours ago
  • 1 min read


Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում  ճգնաժամ չեմ տեսնում: Լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշել է Գրիգորյանը։

Նա նաև անդրադարձել է Մոսկվայից հնչող հայտարարություններին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու վերաբերյալ։

«ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

 
 
1/2669
bottom of page