Վաղարշապատ քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
- Investigative journalist

- Aug 6
- 1 min read

Օգոստոսի 6-ին՝ ժամը 06։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։28-ին, մարվել՝ 07։39-ին։




















