Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մերը ճանաչել․ կենտրոնանում ենք Հայաստանում, պանդnւխտի, գաղթшկանի էջերը փակում ենք․ Փաշինյան

Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել Արծվաշենը չկա։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանազատման և փախստականների վերաբերյալ հարցերում կառավարության սկզբունքների մասին։
«Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,-ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև փախստականների վերադարձի վերաբերյալ քաղաքացու հարցերին։
«Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն, ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։




















