top of page

2-րդ դասարանի աշակերտը ծեծի հետևանքով «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց

  • 4 hours ago
  • 1 min read


Մարտի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղափոխվածը 8-ամյա տղա է։Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանում 8-ամյա աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

 
 
1/2597
bottom of page