top of page

Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները

Feb 17
1 min read


Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։


Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։


Նշվում է, որ քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։


Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգներից 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ է ձեռք բերել։

 
 
1/2905
bottom of page