top of page

32-ամյա Ուիլ Սթիլը գլխավորել է անգլիական «Սաութհեմփթոնը»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 25
  • 1 min read

Անգլիական «Սաութհեմփթոն» ակումբը պաշտոնապես հայտարարել է Ուիլ Սթիլի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։

Կողմերը համաձայնության են եկել երեք տարվա ժամկետով պայմանագիր կնքելու շուրջ։

«Սաութհեմփթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը՝ 37 հանդիպումից հետո վաստակելով ընդամենը 12 միավոր։

Սայմոն Ռասկը ժամանակավորապես կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները, այն բանից հետո, երբ ապրիլին Իվան Յուրիչը հեռացավ թիմից։

32-ամյա Ուիլ Սթիլը «Լանս» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը և կարողացել է թիմին Ֆրանսիայի առաջնությունում հասցնել Լիգա 1-ի 8-րդ հորիզոնական, իսկ առաջնության ավարտից հետո լքեց ֆրանսիական ակումբը։

 
 
1/2378
bottom of page