top of page

Հաագայում դատարանի դահլիճը Պուտինին է սպասում. Եվրահանձնաժողովի ղեկավար

Mar 7, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զոհաբերում է երկիրը՝ իրեն փրկելու համար». այս մասին Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:



Նա իր ելույթում հայտարարել է, որ «Պուտինը ռազմական հանցագործ է»:



«Եվ նա կկանգնի արդարադատության առաջ. Հաագայում դատարանի դահլիճը նրան է սպասում: Այստեղ կասկած լինել չի կարող», - ասել է պաշտոնյան:



Նա հավելել է, որ Եվրոպան, «որքան պետք է կանգնած է Ուկրաինայի կողքին՝ ավելի շատ ֆինանսական և ռազմական աջակցությամբ»: 

1/2905
bottom of page