«Ուկրաինան պատրաստ է զիջել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները». #TheTelegraph
- Investigative journalist

- Aug 12
- 1 min read

Ուկրաինան կարող է համաձայնել դադարեցնել մարտական գործողությունները և զիջել Ռուսաստանի կողմից արդեն իսկ զբաղեցված տարածքները՝ որպես Եվրոպայի կողմից աջակցվող խաղաղության ծրագրի մի մաս։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ Զելենսկին եվրոպացի առաջնորդներին ասել է, որ նրանք պետք է մերժեն Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող ցանկացած կարգավորում, որը կենթադրի Ուկրաինայի կողմից հետագա տարածքների զիջում, իսկ Ռուսաստանին կարող է թույլատրվել պահպանել իր կողմից զբաղեցված որոշ տարածքներ։
Սա կնշանակեր սառեցնել առաջնագիծն այնտեղ, որտեղ այն հիմա գտնվում է, և Ռուսաստանին փաստացի վերահսկողություն տրամադրել Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժիեում, Խերսոնում և Ղրիմում զբաղեցված տարածքների նկատմամբ։
Անդրադառնալով Կիևի ու նրա դաշնակիցների մտավախություններին՝ լրատվամիջոցը նշում է, որ Ուկրաինան և Եվրոպան խիստ մտահոգված են, որ Թրամփը և Պուտինը կարող են բանակցել պատերազմի ավարտի շուրջ՝ շրջանցելով Զելենսկու կարծիքը։
«Ես շատ վախեր և մեծ հույսեր ունեմ»,- երկուշաբթի հայտարարել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները խոստացել են խորհրդակցել եվրոպացի առաջնորդների հետ՝ Թրամփի և Պուտինի հանդիպումից առաջ։
Եվրոպացի դիվանագետները նշում են, որ Պուտինի պատերազմական ընդհանուր նպատակները չեն փոփոխվել․ նա նպատակ ունի տապալել Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը և այն փոխարինել ռուսամետ ուժերով, գրում է The Telegraph-ը։




















