Կրիշտիանու Ռոնալդոյի սիրեցյալը պարծեցել է Hermes-ի 100 000 դոլար արժողությամբ Birkin պայուսակով
Կրիշտիանու Ռոնալդոյի սիրեցյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, պարծեցել է Hermes-ի 100 000 դոլար արժողությամբ Birkin պայուսակով։
Ջորջինան իր Instagram-ում տեղադրել է լուսանկար ածխագորշ կիպ հագուստով։ 30-ամյա մոդելը սենսացիոն տեսք ունի երկար թեւքերով զգեստով, որն ընդգծում է նրա կատարյալ կազմվածքը։ Աուտֆիթը լրացնում է Hermes-ի Birkin կարմիր պայուսակը կոկորդիլոսի կաշվից, որի արժեքը գնահատվում է 89 000 ֆունտ սթեռլինգ (ավելի քան 100 000 դոլար)։ «Աշխատող մայր»,- մակագրել է նա լուսանկարը։
Ջորջինան եւ Ռոնալդոն երկու երեխա ունեն, եւ աղջիկը Ռոնալդոյի երեք այլ երեխաների խորթ մայրն է՝ 13-ամյա Կրիշտիանու-կրտսերի ու վեցամյա երկվորյակներ Մաթեոյի եւ Եվայի։