Թշնամուն կասեցնել կարող ենք, բայց ունա՞կ են անել նրանք, ովքեր կոչված են այդ գործին․ Սամվել Բաբայան

«Մենք մերժել ենք միջանցք տրամադրել և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, դրա համար էլ մի օր Ջերմուկի կողմից է է գրավում թշնամին, մի օր՝ Սիսիանի, մի օր՝ այլ դիրքերից, որ դրանով պարտադրի այդ քայլերին գնալ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Դիտարկմանը, որ Ադրբեջանը պատերազմից հետո առաջին անգամ նման մասշտաբների հարձակման անցավ, Բաբայանն արձագանքեց․
«Առաջինը մենք պաշտպանության նախարարին փոխեցինք, երբ Ջերմուկի, Բարձրունքի 3-4 դիրք վերցրեցին։ Հիմա Սիսիանում է հարձակման անցել, վաղն էլ կարող է Կապանում դիրք վերցնի, այսինքն՝ քաղաքականությունը դա է»։
Հարցին՝ հայկական զինված ուժերն ի վիճակի՞ են կասեցնել այդ հարձակումը, Բաբայանը պատասխանեց․
«Իհարկե կարող ենք, բայց արդյոք այն մարդիկ, որոմք զբաղվում են դրանով, ունա՞կ են դա անելու՝ հարցի երկրորդ կողմն է»։
Բաբայանը չցանկացավ խոսել ՄՈԲ ռեսուրսի հավաքագրման անհրաժեշտության մասին, սակայն վստահեցրեց, որ հնարավոր է այդ դիրքերը հետ վերցնել, հնարավոր է՝ ճիշտ կազմակերպման դեպքում հակառակորդը նման քայլեր չանի։
«Դա Գլխավոր շտաբի խնդիրն է, թող ուղեղները միացնեն, հասկանան, եթե չեն կարող, թողնեն՝ ովքեր կարող են, նրանք զբաղվեն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։




















