top of page

Արևմտյան բրենդները անպայման կվերադառնան Ռուսաստան. Պեսկով

  • 2 hours ago
  • 1 min read


Արևմտյան բրենդները անպայման կվերադառնան Ռուսաստան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ժամանակի ընթացքում, իհարկե, կվերադառնան [օտարերկրյա բրենդները]։ Բիզնեսի վրա այս քաղաքականացված ճնշումը՝ ի վնաս հենց այդ բիզնեսի շահերի, իհարկե, մի կողմ կքաշվի, և ընկերությունները կշտապեն վերադառնալ այստեղ», — ասել է մամուլի քարտուղարը։


Պեսկովն ընդգծել է մրցակցության առավելությունները։ Նրա խոսքով՝ «ապրանքների բազմազանությունը քաղաքացիներին տալիս է ավելի լավ որակ՝ ավելի քիչ գումարով»։ 


«Իսկ այստեղ գլխավորը ոչ թե բրենդն է կամ բիզնեսը, այլ քաղաքացիները։ Որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան գնելու լավագույնը՝ նվազագույն գումարով», — հավելել է նա։


Ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո ռուսական շուկայից հեռացան բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ տարբեր երկրներից և ոլորտներից։ Ամերիկյան ընկերություններից են՝ NikeCoca-ColaMcDonald’s և այլն։


2025 թվականի փետրվարին Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Ռուսաստանից հեռացած ամերիկյան բիզնեսի կորուստները գնահատել էր 300 միլիարդ դոլար։ 

 
 
1/2538
bottom of page