top of page

Ուզում եմ լինել գլխավոր հերոսը. Մբապեն՝ ՊՍԺ-ի համար մրցաշրջանի վճռորոշ ամսի մասին

Կիլիան Մբապեն կիսվել է իր մտքերով ՊՍԺ-ի՝ «Մարսելի» դեմ խաղից առաջ։

«Ես ցանկանում եմ առաջիկա ամիսների գլխավոր հերոսը լինել: Ակումբում շատ ոգեշնչող բաներ են կատարվում: «Մարսելի» դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար, երկրպագուների և նաև հանդերձարանի համար։ Սա կարևոր հատվածի սկիզբն է, մրցաշրջանի մեր վճռորոշ ամիսը»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը:

Մբապեն պատասխանել է նաև «Մարսելի» հետ հանդիպումներում իր անձնական վիճակագրության մասին հարցին. այս ակումբի դեմ նա անցկացրել է 14 հանդիպում, որոնցում նրա թիմերը հաղթել են 12-ում և երկու անգամ ոչ-ոքի են խաղացել։

«Վատ չէ: Ես չեմ պարտվել ո՛չ տանը, ո՛չ «Վելոդրոմում», ո՛չ՝ չեզոք դաշտում»,- ասել է Մբապեն։

«Մարսել»-ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

ԱղբյուրArmSport.am

1/1933
bottom of page