top of page

Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանը iPad-ներ է խաղարկում, որ հանդիպումներին մարդ հավաքի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Թվում էր՝ քաղաքական դաշտում էլ այլևս զարմացնել հնարավոր չէ, բայց պարզվում է մեր քաղաքական երկնակամարում նոր Տիգրան Կարապետիչ ունենք՝ Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանը, ով վերջերս ստեղծել  և ղեկավարում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։



Պարզվում է Թաթոյանը ուսանողների տոնին ընդառաջ հանդիպումներին մարդ հավաքելու համար iPad-ներ է խաղարկում։

 

 

Նշենք, որ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով երիտասարդներին հրավիրել է ուսանողների միջազգային օրը միասին նշելու։

 

Թաթոյանը իր գրառման մեջ մասնավորապես նշել էր․ «Օրվա խորհրդով պայմանավորված՝ դասախոսությունից բացի, կլինի նաև խաղարկություն՝  հնարավորություն շահելու 🎁 4 iPad և 💻 1 notebook, ինչպես նաև 🏆խրախուսական այլ մրցանակներ։Սա ևս մեկ առիթ է ընդգծելու, որ երիտասարդները մեր հասարակության շարժիչ ուժն են, նորարարության, գաղափարների ու փոփոխության աղբյուրը»։


Հուսանք հաջորդ հանդիպումները պլանավորելիս Թաթոյանը նման «մոտիվացնող» առաջարկներով հանդես չի գա, օրինակ լոտոյի տոմսեր բաժանելով։

 
 
1/2387
bottom of page