top of page

Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքին պատկանող հողամասը վերադարձվել է Փարաքար համայնքին. դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ

  • 1 day ago
  • 1 min read


Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքին պատկանող 0.2 հա մակերեսով հողամասը վերադարձվել է Փարաքար համայնքին։ 



 

Դեռևս նախորդ տարեվերջին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:




Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել 0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը, և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նախորդ օրն արդեն Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

 
 
1/2563
bottom of page