top of page

Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 9
  • 1 min read

Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն։


«Մրցաշրջանը սկսեցինք նոր կետից, նոր նպատակներից, նոր երազանքներից


Մրցաշրջան, որտեղ յուրաքանչյուր գոլ, յուրաքանչյուր միավոր ու յուրաքանչյուր հաղթանակ թիմային աշխատանքի ու հավատի արդյունք էր


Երբեմն կռվում էինք տարբեր ճակատներով, բայց միշտ նույն կարգախոսով՝ կռվել մինչև վերջին վայրկյանը


Հաղթում էինք, որովհետև մեր կողքին օր օրի ավելանում էին մեզ հավատացողներ


Այսօր՝ մենք չեմպիոն ենք


Ոչ թե որովհետև պետք է լինեինք, այլ որովհետև պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից


Գերազանցության ճանապարհի առաջին չեմպիոնությունը»,- ասվում է ակումբի սոցցանցի էջում արված հրապարակման մեջ:

bottom of page