Քիմ Քարդաշյանը և 50 Cent-ը կնկարահանվեն Եվա Լոնգորիայի նոր Netflix կատակերգությունում
- 5 days ago
- 1 min read

Քիմ Քարդաշյանը նկարահանվելու է Եվա Լոնգորիայի ռեժիսորությամբ Netflix կատակերգությունում։
Նկարահանումները լիարժեք ընթացքի մեջ են, և վերջերս հայտարարվել է, որ ռեփեր 50 Cent-ը, որը հայտնի է «Candy Shop» նման հիթերով, միացել է աստղային դերասանական կազմին։ Նա կնկարահանվի Քարդաշյանի, ինչպես նաև Նիկի Գլեյզերի, Բրենդա Սոնգի, Ֆորտուն Ֆեյմսթերի և Ջեք Ուայթհոլի հետ, հաղորդում է TMZ-ը։
Աղբյուրը հայտնել է, որ 50 Cent-ը անցյալ շաբաթ ակումբային տեսարան է նկարահանել Քարդաշյանի, Գլեյզերի և Սոնգի հետ Լոս Անջելեսի Exchange LA գիշերային ակումբում։ Նրա դերի մանրամասներըդեռևս գաղտնի են պահվում, բայց ներքին աղբյուրները պնդում են, որ երաժիշտը «ակտիվորեն ներգրավված է» նախագծում։




















