Արարատի մարզում «Opel»-ը երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտով և բшխվել «Volvo» բեռնատարին․ կա զnհ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտիով և բախվել «Volvo» մակնիշի բեռնատարին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։




















