top of page

Թրամփը մայիսի 8-ը հայտարարել է 2-րդ համաշխարհայինում Հաղթանակի օր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 2
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր Միացյալ Նահանգներում։Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Այսօր ես մայիսի 8-ը հայտարարում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր», - նշված է գրառման մեջ։

Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն «ավելին են արել, քան որևէ այլ երկիր» Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար։

«Մենք հաղթեցինք երկու պատերազմներում էլ, մեզ հավասարը չկար՝ ո՛չ ուժի, ո՛չ քաջության, ո՛չ ռազմական հմտության առումով, բայց մենք երբեք չենք տոնում այդ իրադարձությունները, քանի որ չունենք առաջնորդներ, ովքեր գիտեն՝ ինչպես դա անել», — հավելել է Թրամփը։

1/2129
bottom of page