top of page

«Հրապարակ». Իշխանությունը սարսափած է Սրբազանի առաջնորդած պայքարից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Օպերայում ՎԶԵԲ տարեկան համաժողովն էր, որին մասնակցում էր նաեւ Դանիայից վերադարձած Նիկոլ Փաշինյանը, իսկ «Դվինում» միջազգային ֆորում էր, որին մասնակցում էր Վահագն Խաչատուրյանը:

ՀՀ իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել` մեծ թվով քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային «Դվին»-ում, Օպերան երկաթյա արգելապատնեշների մեջ էին առել, փակել էին հարակից փողոցները եւ ներքին զորքերի հազարավոր ոստիկաններ էին բերել մարզերից:

Օպերայի գլխին էլ դիպուկահարներ էին կանգնած: Համաժողովի մասնակիցներին թույլ չեն տվել Օպերայի նախասրահում կանգնել` զրուցել, զուգարան գնալուց էլ են հետեւել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/1859
bottom of page