top of page

Փաշինյանը Լոռիում կառավարության աջակցությունն է խոստացել 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեցող ֆերմային տնտեսությանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 20, 2024
  • 1 min read
ree

Լոռու մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց, ծանոթացել ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը:

Վերջինիս ղեկավարները նշել են, որ տնտեսությունն ունի 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ սպանդանոցը ծառայություններ է մատուցում նաև տարածաշրջանի այլ ֆերմերային տնտեսություններին:

Վարչապետը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:

1/2379
bottom of page