top of page

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

  • May 5, 2024
  • 1 min read

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի և Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցչի փոխտեղակալ Ջեյսոն Բունտին:

Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ միջազգային հանրապետական ինստիտուտում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմների ընթացքը:

Արձանագրվել է խորհրդարանական մակարդակում արդյունավետ համագործակցությունը:

bottom of page