Ցանկանում եմ՝ սկսված խաղաղության գործընթացը ավարտվի կայուն համաձայնագրով. Էրդողանը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, և իր և իր ժողովրդի անունից մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք:
«Ձեր հմուտ ղեկավարության և հեռատես քաղաքականության շնորհիվ, Ադրբեջանի շարունակական ամրապնդումն ու աճող հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ մեզ համար մեծ ուրախության և հպարտության աղբյուր են։
Ցանկանում եմ՝ սկսված խաղաղության գործընթացը ավարտվի կայուն համաձայնագրով: Ես վստահ եմ, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կնպաստեն ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասված է Էրդողանի շնորհավորական ուղերձում:




















