top of page

Իրանի զինված ուժերը 24 ժամում 13 անօդաչու են ոչնչացրել

  • 3 days ago
  • 1 min read


Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտարարել է, որ կիրակի Մարքազի նահանգում բանակի ՀՕՊ համակարգերը խոցել են իսրայելական Hermes տեսակի անօդաչու թռչող սարք, հայտնում է Mehr-ը։

Ըստ հայտարարության, Մարքազի նահանգում Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի համակարգերը որսացել և ոչնչացրել են Hermes տեսակի անօդաչու սարք։

Ըստ լրատվամիջոցների, 24 ժամվա ընթացքում իրանական բանակն ընդհանուր առմամբ որսացել և ոչնչացրել է 13 անօդաչու։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզությունը նաև նախազգուշացրել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ռազմական արշավին մասնակցող իսրայելցի օդաչուներին։

«Մենք այլևս թույլ չենք տա ձեզ հանգիստ ապրել։ Դուք կտեսնեք, թե ինչ տեղի կունենա»,- հայտարարել է Իրանի ԻՀՊԿ հետախուզությունը։

 
 
1/2580
bottom of page