top of page

Գրենլանդիայի հարցն արդեն որոշված է, հաջորդը Կանադա՞ն է. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Jan 6
1 min read


«Գրենլանդիան, կարծես, արդեն որոշված ​​հարց է։ ԵՄ-ն կշարունակի անել այն, ինչ վասալները լավագույնս կարողանում են անել՝ հետևել իրավիճակին և ցուցադրել կրկնակի ստանդարտներ։ Հաջորդը Կանադա՞ն է», - գրել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ ԿիրիլԴմիտրիևը X-ում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավակնություններ է ցուցաբերում Գրենլանդիայի նկատմամբ և ավելի վաղ հայտարարել է, որ Գրենլանդիան իրենց անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Դանիան չի կարող դա անել:

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ասել է, որ եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կավարտվի՝ ներառյալ ՆԱՏՕ-ն, և, հետևաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգությունը:

 
 
1/2905
bottom of page