top of page

Անահիտ Ավանեսյանը զգոնության կոչ է անում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 13
  • 1 min read
ree

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․ «Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք:


Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:


Սիրելի՜ քաղաքացիներ, զգոնության կոչ եմ ուզում անել.


շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին:


Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:


Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:


Մի՛ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»։

 
 
bottom of page