Մահացել է Քիմ Քարդաշյանի հայտնի զգեստի հեղինակը (լուսանկարներ)
- Nov 20, 2022
- 1 min read

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսիացի նորաձևության դիզայներ Թիերի Մուգլերը, որի ստեղծած հագուստները կրել են բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից մինչև Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան և Բեյոնսեն: Ի դեպ, Քարդաշյանի կրած հանրահայտ «թաց զգեստի» հեղինակը հենց նա է: Ինչպես գրում է Daily Mail-ը, Mugler նորաձևության տան հիմնադիրը 73 տարեկան էր: Մահվան պատճառն անհայտ է:






















