top of page

Արսեն Թորոսյանը հերքել է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին տեղեկությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read
ree


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե իբր կառավարությունը մտադիր է բարձրացնել կենսաթոշակային տարիքը։


Նախարարն այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։


«Հերթական նորաթուխ «փորձագետը» արդեն ավանդական դարձած հիբրիդային հարձակումների շրջանակներում livenews-ի եթերում հերթական սուտն է հրամցնում հասարակությանը, թե իբր մենք պատրաստվում ենք բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Ու դա անում է դեմքի այնպիսի լրջությամբ, իր կողմից հորինված փաստարկների այնպիսի գերդոզավորմամբ, որ սկսում ես զարմանալ վերջինիս դերասանական հմտությունների վրա:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս օրերս Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այս թեմային՝  հստակ նշելով, որ նման հարց չի քննարկվում:


Չեմ զլանա նորից ասել` սա հերթական անամոթ սուտն է` օրը ցերեկով»,-շեշտել է նախարարը։


Հայաստանում տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք: Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում:

 
 
1/2439
bottom of page