top of page

«Մարդ կա, 1,5 միլիարդ դոլարը դեմով անցնում ա, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում․ փողը ծախսելու հմտություն ա պետք»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Աշխատավարձերի մասին, որ խոսում ենք՝ միջին աշխատավարձերը և աշխատատեղերի թիվը աճել են և այլն, այդ ամեն ինի արդյունքում միշտ հարց է ծագում՝ դա նշանակում է, որ մարդիկ լա՞վ են ապրում․ միանշանակ՝ այո, մարդիկ լավ են ապրում, բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում, կան բազմաթիվ մարդիկ, որ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք՝ ո՞ր մարդիկ են ավելի լավ ապրում․ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց վրա աշխատում են․․․»,- այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։ «Այս տարի ԿԲ-ն 1,5 միլիարդ դոլար է գնել ՀՀ շուկայից, դա դարձել է դրամ, վերադարձել շուկա։ Պետք է մարդանց մեջ զարգացնել կարողությունը այս 1,5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել․․․ Մարդ կա, այս 1,5 միլիարդ դոլարը դեմով անցնում ա, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում․․․ Ինչո՞ւ չի փոխվում, ավելի վատ է ապրում, որովհետև մարդը չունի անհրաժեշտ հմտություն․․․ Ուզում եք այդ 1,5 միլիարդի կեսը խողովակներով մտցնենք իրենց տուն, մեկ է, իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է հմտություն պետք։

 
 
1/2414
bottom of page