top of page

ՀԱԹ-ում գիշերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են 17-ամյա երկու աղջիկներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 hour ago
  • 1 min read
ree


Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի և Ոստիկանության Գվարդիայի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։


Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։


Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։

 
 
1/2434
bottom of page