top of page

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր պաշտոնում մնալու վճռականության մասին

  • Feb 9
  • 1 min read


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր պաշտոնում մնալու վճռականության մասին: Այս մասին փոխանցում էՏԱՍՍ-ը:

«Մենք պարտավոր ենք ապացուցել, որ քաղաքականությունը կարող է լինել բարության ուժ։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Ես հավատում եմ, որ այդպես է: Այս կետից մենք առաջ կգնանք, կգնանք վստահությամբ՝ շարունակելով փոխել մեր երկիրը»,-ասել է նա՝ դիմելով իր թիմակիցներին։

Հիշեցնենք, որ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է ստիպված լինել հրաժարական տալ:

Նման քննարկումների առիթ է դարձել Էփշթեյնի ընկերոջ՝ Փիթեր Մանդելսոնի՝ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակման շուրջ ծագած սկանդալը։

 
 
1/2584
bottom of page