top of page

Պետության սուբսիդավորմամբ բերված 13 հազար սարքավորումներն ի՞նչ արդյունավետությամբ են աշխատում, դրանք ովքե՞ր են վերահսկում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Ասացիք, որ պետական բյուջեի կողմից սուբսիդավորվել են 13 հազար սարքավորումներ, որպեսզի տնտեսությունը զարգանա, դա լավագույն գործիքներից է: Բայց կարո՞ղ եք ասել՝ այդ 13 հազարը որ ոլորտներին է վերաբերում՝ ինչքան է վերամշակողը,  և այդ 13 հազար բերված սարքավորումներն ինչ արդյունավետությամբ են աշխատում: ԱԺ-ում 2026-ի բյուջեի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարցադրմամբ դիմեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: 

«Հնարավոր է դրանից 1 կամ 2 հազարը դեռ ինչ-որ պահեստում է, ինչպես պարոն վարչապետը գնաց տեսավ դաշնամուրն էր պահեստում: Դրանք ովքե՞ր են վերահսկում, ո՞վ է պատասխանատուն, այդ սարքավորումը 8, 12 կամ 24-ժամյա ռեժիմով  աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում,  և դրանց բերելուց հետո ինչքանով են մրցունակ դարձել մեր  տնտեսությունները, որտեղ  ժամանակակից 5+ սերնդի սարքավորում է  բերվել:  Ինչու եմ հարցնում՝ որ հասկանանք էլ ինչ անենք, որպեսզի ավելի մրցունակ լինենք, ավելի արդյունավետ լինի և գումարը թիրախային ծախսվի:  13 հազարից ինչքա՞նն է եղել, որ սխալվել ենք, կարող է հազարի դեպքում այնպիսի սարքավորում ենք բերել, որ արդեն հնացած է եղել,  արդյո՞ք ինչ-որ մարմին կա, այդ վերլուծությունը կա, որ ոլորտներն են, որ սկսեցին ավելի արագ աճել  այդ ներդրումների արդյունքում»,- նշեց Սուքիասյաննը ընդգծելով, եթե հնարավոր չէ ամբողջական տեղեկատվություն տրամադրել   իրեն մի տեղեկանք տալ՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար,- շարունակել է պատգամավորը:

«Շատ կարևոր հարց է»,- արձագանքել է Վահե Հովհաննիսյանը՝ ընդգծելով,  որ խնդիրն առավելապես Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է. «Ոչ միայն սա, այլ մեր բոլոր իրականացվող ծրագրերը պետք է իրենց արդյունքներով գնահատվեն: Այս գործիքի կառուցման տրամաբանությունը հետևյալն է, որ նախ վարկը տրամադրում է բանկը, բանկը գնահատում է  այն ռիսկերը, որն առկա է առանձին ձեռնարկությունում, հետո ձեռնարկությունը վճարում է մայրը գումարը և պետությունը սուբսիդավորում է տոկոսի մի մասը և նաև ենթադրությունը նա է, որ ձեռնարկատերը խելամիտ լինելով չի կարող ձեռք բերել սարքավորում,  չօգտագործել այն, դրա համար վարկ վերցնել և սպասարկել և դրանից հավելյալ օգուտներ չստանալ: Կարծում եմ՝ հիմնականում վերամշակող արդյունաբերության և շինարարության ուղղություններն են»:  

«Ես ուզում եմ ասել՝ հնարավոր է բերել են շրջանառու միջոց չունեն, իրացման ծավալներն են նվազել, մենք ինչ ձևով ենք ուղեկցում մինչև տրամաբանական ավարտը:  Վերջին հաշվով՝ պետությունը հարկերի հավաքագրման արդյունքում որոշում է կայացրել ինչ-որ ոլորտի օգնել,  դրանք տրվել են ՀՀ քաղաքացիների կողմից, կապ չունի 1 դոլար եք ծախսում, վերջերս աշխարհի 7-րդ կազմակերպությունը 10-ը դոլարի համար մարդ է աշխատանքից հանել, մենք հազարավոր, միլիոնավոր մարդկանցով հարկ ենք հավաքագրում, դա պետք է արդյունավետ լինի»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը՝  նշելով, որ այդ առումով պետք է ամենօրյա աշխատանք տարվի: 

 
 
1/2386
bottom of page